դր

Բենիկ Պետրոսյան (1939-1996)

XX դարի երկրորդ կեսի հայ նշանավոր արվեստագետներից մեկի, Բենիկ Պետրոսյանի (1939-1996)` ֆենոմենը դեռևս պետք է μացահայտվի, ճանաչվի և փոխանցվի սերունդներին: Արվեստագետը կյանքից հեռացավ ստեղծագործական թռիչքի պահին, 57 տարեկան հասակում, թողնելով հսկայածավալ ինքնատիպ և եզակի ստեղծագործական ժառանգություն:

Հայ իրականության մեջ Բենիկ Պետրոսյանն առավելապես հայտնի է որպես մանրաքանդակի հիմնադիր և անգերազանցելի վարպետ, սակայն նրա ստեղծագործական համապատկերը շատ ավելի μազմաժանր է` մոնումենտալ և հաստոցային քանդակ, դրվագում, գեղանկարչություն և գրաֆիկա, ձուլածո և կոփածո, աշխատանքներ, կերամիկա, ձևավորում և այլն…

Բենիկ Պետրոսյանի արվեստը նշանակալի ներդրում է ազգային մշակույթի պատմության մեջ:


Ունենք միջնադարյան մանրանկարչություն, ինչո՞ւ չունենանք  նաև մանրաքանդակի դպրոց: Շատ կուզենայի, որ Երևանում բացվեր  մանրաքանդակի միջազգային կենտրոն իր ցուցասրահով և արվեստանոցներով: Աշխարհի տարբեր ծայրերից հրավիրվեն քանդակագործներ, աշխատեն, ստեղծագործությունների մի մասը թողնեն Հայաստանին, մյուս մասը տանեն իրենց հետ: Թող ստեղծագործական ժառանգությունս հիմք հանդիսանա այս գաղափարի իրականացման համար: Սա երազանքս է, բայց հույս ունեմ, որ մի օր կիրականանա… 

Բենիկ Պետրոսյան